Հյուր գնալու արգելք է գործում Կիպրոսում

70

Նոր կորոնավիրուսի տարածման աճը Կիպրոսի իշխանություններին ստիպեց երեքշաբթի երեկոյից սկսած անհապաղ պարտադրել համաճարակի դեմ պայքարում մի շարք նոր սահմանափակումներ, ներառյալ հյուր գնալու արգելքը: Այս մասին ասվում է Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռեժիմը կթուլանա դեկտեմբերի 31-ին։ Այդ օրը, բացի տանտերերից, տանը կարող են լինել ևս մեկ ընտանիքի ներկայացուցիչներ, բայց այն պայմանով, որ մարդկանց ընդհանուր թիվը չգերազանցի 10-ը: