Խորվաթիայի իշխանությունները մոտ 16 մլն եվրո օգնություն կհատկացնեն երկրաշարժից տուժած շրջաններին

129

Դեկտեմբերի 29-ին 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց Խորվաթիայում։ Երկրի իշխանությունները 120 միլիոն խորվաթական կուն (մոտավորապես 15,9 միլիոն եվրո) կհատկացնեն երկրաշարժից առավել տուժած տարածքներին:

Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Զդրավկո Մարիչը, գրում է ՏԱՍՍ-ը: