Լույս չի լինի Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում

111

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

11։00-17:00 “Բագրատ Տուր”, “Կամսարական”, “Ինվեստ Գրուպ”, “Աղաբաբյան” ՍՊԸ-ներ, Այգեստան 11 փողոցի բնակիչ-բաժանորդները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-16։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան, և Բագրևանդ թաղամասեր,

Տավուշի մարզում՝

11։00-17:00 Հովք, Խաչարձան, Աղավնավանք, Գոշ գյուղեր, Հաղարծին գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: