Լավրով. Ղարաբաղում սադրանքներ չեն եղել ռուս խաղաղապահների նկատմամբ

207

Ռուսաստանը չի նկատում որևէ սադրանք Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների նկատմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալացման միտում ունի», – նշել է նա: – Մենք գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի՝ իրենց պարտավորությունները կատարելու, իրավիճակի ընդհանուր կայունացման ուղղությամբ աշխատելու մտադրությունը:… Ռուսաստանն իր հերթին շարունակում է պատասխանատու կերպով և արդյունավետորեն կատարել հրադադարի երաշխավորի իր գործառույթը»:

Լավրովը նշել է, որ դեկտեմբերի 13-ին շփման գծում միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ ռուս խաղաղապահներ ներկա չեն եղել: