Լավրովը խոսեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասին

198

Մոսկվան պատրաստ է շտկել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եթե Սպիտակ տան նոր թիմը ցուցադրի համանման մտադրություններ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է news.ru-ն:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր երկիրը պետք է հարմարեցնի պաշտպանական գերակայությունները ժամանակակից իրողություններին և ավելացնի նորարարությունը մի իրավիճակում, երբ Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական սպառնալիքները բազմապատկվում են: