Էրդողանի Թուրքիան հավակնում է Ռուսաստանի տարածքին

45

Թուրքիայում շրջանառության մեջ է դրվել քարտեզ, որում Ռուսաստանի տարածքները ներկայացվում են որպես թուրքական տարածք: Քարտեզը ներկայացնում է «Մեկ ժողովուրդ՝ հինգ պետություն» հասկացությունը:

Իններորդ դասարանի թուրքական դասագրքերում ցուցադրվում է «Թուրքական աշխարհի» քարտեզը: Երեխաներին սովորեցնում են, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը տարածվում են մինչև Ռուսաստանի հյուսիս: Քարտեզի մասին նշել է «Турция-это» Telegram ալիքը:

Սքրինշոթից երևում  է, որ «Թուրքական աշխարհը», ըստ դասագրքերի հեղինակների, ներառում է ոչ միայն բուն Թուրքիան: Անկարայի շահերը տարածվում են երկրի սահմաններից այն կողմ: Օրինակ՝ որպես թուրքական են ցուցադրվում Ղրիմը, ինչպես նաև Ադրբեջանը, Ղազախստան, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Բաշկիրիան, Յակուտիան, Տուվան, Թաթարստանը, Ալթայի երկրամասը, Խակասիան, Կարաչաևո-Չերկեսիան և այլ տարածքներ:

Yerkir.am