ԱՀԿ-ն վաղ է համարում խոսել կորոնավիրուսի դեմ լիակատար հաղթանակի մասին

61

 «Շատ կարևոր է հիշել, որ պատվաստանյութի հիմնական նպատակն է նվազեցնել կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության վրա, այսինքն կանխել մահերն ու հիվանդության ծանր ընթացքը, պաշտպանել բնակչության առավել խոցելի խմբերին և առողջապահական աշխատողներին», ճեպազրույցում ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։

 «Բայց մինչ այժմ մենք բավարար տեղեկատվություն չունենք այն մասին, թե ինչպես է պատվաստումն ազդում վարակի փոխանցման վրա: Հուսով եմ, որ մենք կարող ենք ավելի լավ զսպել դրա տարածումը», նրա խոսքերն է հաղորդում ՏԱՍՍ-ը: