Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահը առաջարկում է ոչնչացնել Արցախի տարածքում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները

202

Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Քասիմզադեն առաջարկում է ոչնչացնել Արցախի տարածքում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները: Այս մասին նշված է qorod.blog կայքում։

«Այս շենքերը ադրբեջանական ժողովրդի նկատմամբ բռնության տարրերից մեկն են: Դրանք մի քանի խորհրդանիշեր են այն բանի, որ մեր հողերը «գրավված էին», և դրանց վրա տեղադրվել են ճարտարապետական նշաններ, որոնք հավերժ ծառայելու են որպես նախատինք առաջին ղարաբաղյան պատերազմում մեր պարտության համար: Ես կտրականապես համաձայն չեմ սրա հետ, և կարծում եմ, որ դրանք պետք է ոչնչացվեն»,- ասել է նա:

Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը հատկապես կարևոր է այն փաստի ֆոնին, որ երկիրը թույլ չի տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին՝ այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ։

Այս համատեքստում, անկասկած, խոսք է գնում հայ ժողովրդի ցեղասպանության շարունակության մասին՝ հաշվի առնելով այն, որ ցեղասպանական գործողությունները ենթադրում են ոչ միայն բնակչության ֆիզիկական, այլև մշակութային ժառանգության ոչնչացում:

Yerkir.am