С-500 զենիթահրթիռային համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2021թ․

164

Ռուսաստանը նախատեսում է ավարտել С-500 հրթիռային համակարգի փորձարկումները և այն շահագործման հանձնել 2021 թվականին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ С-500-ի սերիական մատակարարումների մեկնարկը նախատեսված է մինչ 2025 թվականը: