1000 դրամների հիմնադրամին փոխանցվող վճարներն ավելացան. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

142

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 կողմ ձայներով։

Այպիսով՝ ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. մինչև 100․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1․500 դրամ, 100․001-ից մինչև 200․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3․000 դրամ, 200․001-ից մինչև 500․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5․500 դրամ, 500․001-ից մինչև 1․000․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8․500 դրամ, 1․000․001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15․000 դրամ։