Քննարկվելու է արտահերթ ընտրությունների հարցը. Մակունցը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին

53

Նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Փաշինյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

«Ես՝ որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, նախնական տեղեկություն ստացել եմ, որ  հնարավոր է լինի նման հանդիպում: Առայժմ արարողակարգից, ժամի մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե հանդիպումը տեղի ունենա, օրակարգում լինելու է հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության հնարավոր հանդիպմանը, Լիլիթ Մակունցը նշեց. «Իմ տեղեկություններով՝ հնարավոր է հանդիպում լինի բոլոր 3 խմբակցությունների ղեկավարների հետ: Առայժմ ես ինքս որևէ հստակ ժամի վերաբերյալ տեղեկություն չունեմ»:

News.am