«Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին»

70

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախագահի կայքում:

Պետությունների ղեկավարները հայտնել են իրենց նվիրվածությունը երկրների միջև բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու տրամադրությանը:

Զրույցի շրջանակներում կողմերն ընդգծել են, որ ռուս-չինական հարաբերությունները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին և «իսկապես փոխշահավետ են»: