Ռուսաստանը 500 միլիարդ ռուբլով ավելացրել է առողջապահության ֆինանսավորումը

160

Ռուսաստանը 2020 թվականին ավելացրել է առողջապահության ֆինանսավորումը 500 միլիարդ ռուբլով, տեղեկացրել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

 «Ես ուզում եմ ասել, որ 2020 թվականին մենք ավելի քան 500 միլիարդով ավելացրել ենք առողջապահական համակարգի ֆինանսավորումը», – ասել է Գոլիկովան և նշել, որ այդ գումարից 47 միլիարդ ռուբլի ծախսվել է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի վրա: