ՌԴ–ն ուժեր է տեղափոխել Սիրիայի ամենաթեժ կետը. Թուրքիան փորձում է համոզել ռուսներին՝ հետ քաշվել

67

Ռուսական բանակը ուժեր է տեղափոխել է Սիրիայի ամենաթեժ կետը: Ռազմական ոստիկանությունը ժամանել է Այն Ասսա՝ ստաբիլիզացնելու իրավիճակը քրդական Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի և պրոթուրքական ուժերի միջև։

Այսօր՝ Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը կքննարկեն երկրների առաջնորդների հանդիպումների օրակարգը 2021 թ., Սիրիայի և Լիբիայի խնդիրը, Ղարաբաղը և մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը, Հայաստան-Ադրբեջան սահմանի անվտանգությունը, Կենտրոնական Ասիան, Ուկրաինան և Սևծովյան տարածաշրջանը. Թուրքական հոսքի շահագործումը և Աքքույու ԱԷԿ-ի կառուցումը:

Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրին, նշում է, որ Անկարան կօգտագործի երեքշաբթի օրը կայանալիք հանդիպումը`պահանջելու քրդական YPG-ին դուրս գալ Այն Ասսայից: «YPG- ն անպայման պետք է հեռանա Այն Իսայից, և պատրաստակամություն կա անել ամեն հնարավոր բան դրա համար», – ասել է աղբյուրը:

Yeni Şafak-ը պնդում է, որ YPG-ն արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանից աջակցություն է խնդրում, բայց Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել YPG-ին դուրս մղելու համար:

Yerkir.am