«Պետության ղեկավար կդառնա նա, ում Ռուսաստանը սպասում է 30 տարի»

88

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Վլադիմիր Ժիրինովսկին թվարկել է Ռուսաստանի հավանական ապագա նախագահներին:

Նրա կարծիքով, այս պաշտոնի թեկնածուները կարող են լինել վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Բացի դրանից, Ժիրինովսկին ինքը կառաջադրվի 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նա նաև հավելել է, որ պետության ղեկավար կդառնա նա, ում Ռուսաստանը սպասում է 30 տարի՝ ակնարկելով իրեն: