Չին քաղաքագետը խոսեց ԽՍՀՄ փլուզումից քաղված դասի մասին

79

Ժամանակակից չինական հետազոտությունների ինստիտուտի դեկան Չժեն Յունյանը խոսել է այն հիմնական դասի մասին, որը Չինաստանի իշխանությունները քաղեցին Խորհրդային Միության փլուզումից:

Քաղաքագետի խոսքերով՝ Խորհրդային Միության սխալն այն էր, որ պետությունը, որը տեխնիկական նորամուծություններ ուներ, թույլ չէր տալիս տնտեսության մեջ աշխատացնել շուկայական մեխանիզմներ: Դեր խաղացին նաև ԽՍՀՄ Նախագահ Միխայիլ Գորբաչովի սխալ հաշվարկները, սակայն երկրի փլուզման հիմնական պատճառը, ըստ փորձագետի, ներքին շուկայի վրա կենտրոնացած զարգացման փակ մոդելն էր: