Չավուշօղլուն Լավրովի հետ կքննարկի 2021թ․ Պուտինի ու Էրդողանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները

138

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է Սոչիի բանակցություններում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստումը, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թուրքիայում:

«Մեր նախագահների սերտ երկխոսությունը, նրանց փոխհարաբերությունների փոխվստահությունը ծառայում է ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: Այսօր մենք պատրաստվելու ենք հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք մեր նախագահների գագաթաժողովին», – ասել է Չավուշօղլուն