Որոտանի «Բարի գալուստ Ադրբեջան» գրությունը սյունեցիները ներկով ջնջել են

184

Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա սյունեցիները ներկ են լցրել. Այդպես նրանք ջնջել են ադրբեջաներեն գրությունը:

Երեկ փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ուղիղ եթերով ներկայացրեց, թե ինչպես են ադրբեջանցիները Որոտանի մուտքի մոտ ադրբեջաներեն ցուցանակ տեղադրել, վրան գրված՝ «Բարի գալուստ Ադրբեջան»: