«Շիշ բռնո՛ղ, մութ ու ցուրտ տարիներին հորդ թալանած թոշակներով կառուցված այս շքեղ առանձնատնից վախենալու ես դուրս գալ». երթի մասնակից

49

Շիշ բռնո՛ղ, մութ ու ցուրտ տարիներին հորդ թալանած թոշակներով կառուցված այս շքեղ առանձնատնից վախենալու ես դուրս գալ. ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի կամ հայտնի Շիշ բռնողի շքեղ առանձնատան առջև հայտարարեց Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի մասնակից Աննա Մկրտչյանը: Նա նկատի ուներ պատգամավորի հորը՝ Զարեհ Սարգսյանին կամ հայտնի Թոշակի Զարեհին, որը, ըստ տասնամյակներով շրջանառվող տեղեկությունների, պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով թալանել է մարդկանց տրվելիք կենսաթոշակների գումարները և դիզել հսկայածավալ հարստություն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թոշակի Զարեհն իր դիզած հարստությունից բաժին է հանել 2018 թ. տեղի ունեցած իշխանափոխությանը՝ օժանդակելով Փաշինյանին:

Հիշեցնենք՝ այսօր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկել է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթը դեպի Հանրապետության հրապարակ: Ստորև ներկայացնում ենք երթի մասնակիցներ Գերասիմ Վարդանյանի և Աննա Մկրտչյանի՝ Հայկ Սարգսյանի (Շիշ բռնողի) առանձնատան առջև ունեցած ելույթներն ամբողջապես:

Yerkir.am