ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայի բանակցությունները Patriot-ի կամ SAMP/T-ի մատակարարումների շուրջ

63

С-400 զենիթահրթիռային համակարգը, որը Թուրքիան գնել է Ռուսաստանի Դաշնությունից, անհամատեղելի է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքերով, այդ համալիրները կարող են սպառնալ բլոկի ավիացիային:

ՆԱՏՕ-ն, այս առումով, ողջունում է Թուրքիայի բանակցությունները միության մյուս անդամ երկրների հետ Patriot կամ SAMP/T զենիթահրթիռային համակարգերի հնարավոր մատակարարումների շուրջ, հաղորդում է news.ru-ն:

Դրանք համակարգեր են, որոնք կամրապնդեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները և միաժամանակ կինտեգրվեն ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին, ասել է Ստոլտենբերգը: