Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում կմրցի Հիկարու Նակամուրայի հետ. Airthings Masters

141

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters օնլայն մրցաշարի նախնական փուլի արդյունքում գրավեց 6-րդ տեղը եւ քառորդ եզրափակիչում կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Երրորդ խաղային օրվա երեք տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիկրիշնան եւ  ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ, պարտվեց իսպանացի Դավիդ Անտոնին։ Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 5,5 միավոր։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմել են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու Դուբովը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն ու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ամերիկացի Ուեսլի Սոն։

Քառորդ եզրափակիչի պարտիաները կանցկացվեն դեկտեմբերի 29-ին եւ 30-ին։

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր: