Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

56

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ:

Զրույցի թեմաներից մեկը տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակն էր:

«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի որպես օտարերկրյա վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցելու փորձ, որ կողմից էլ դրանք ձեռնարկվեն: Այստեղ մենք միանգամայն միասնական դիրքորոշում ունենք մեր թուրք գործընկերների հետ», – բանակցություններից հետո հայտարարեց Լավրովը: