Իրանը 48 մարդու գեներալ Սոլեյմանիի սպանությանը մասնակցության մեղադրանք է առաջադրել

68

Իրանը մեղադրել է 48 մարդու լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը մասնակցելու մեջ: Այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների գերագույն խորհրդի ղեկավար Ալի Բաղերի-Կանին. հաղորդում է Mehr-ը:

«Մենք բացահայտել ենք Սոլեյմանիի սպանության գործի հետ կապված 48 կասկածյալների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր նրանց հետապնդելու համար: Տեղեկատվության և փաստաթղթերի հարցումներն ուղարկվել են երկրներ, որոնք ինչ-որ կերպ ներգրավված են եղել այս ահաբեկչական գործողության մեջ»,- ասել է նա: 

«Գերմանիան վերջին երկիրն էր. մենք տեղեկություն ստացանք, որ Գերմանիայում գտնվող ԱՄՆ ավիաբազան (Ramstein) մասնակցում է տեղեկատվության փոխանակմանը ամերիկյան անօդաչու թռչող սարքերի միջև, որոնք կիրառվել են Սոլեյմանիին սպանելու համար», –  եզրափակել է Կանին։