Իմ անձնական վերահսկողությամբ` Բաքու է տեղափոխվել 2 գերի, Երևան՝ 4. Մուրադով

167

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ այսօր Երևան վերադարձած հայ գերիների հետ 2 ադրբեջանցի է փոխանակվել. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի»,- ասել է Մուրադովը:

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում կնպաստեն եռակողմ հայտարարության խստիվ իրականացմանը:

Yerkir.am