Թուրքիան և Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 29-ին կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր. Էրդողան

219

Թուրքիան և Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 29-ին կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես ուզում եմ ձեզ հայտնել մի կարևոր իրադարձություն` կապված մեր արտաքին առևտրի հետ: Հինգշաբթի սկսվում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: Երկար բանակցություններից հետո մենք հասել ենք Միացյալ Թագավորության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման փուլին: Վաղը այն կստորագրվի»,- ասել է թուրք նախագահը:

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ երկու պետությունները մտադիր են ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր: