Թուրքիայում ավելի հաճախ է հնչում Ս-400 ՀՕՊ համակարգը գնելու նպատակահարմարության մասին հարցը

129

Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքից՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Միևնույն ժամանակ, Թուրքիայում ավելի հաճախ են հարցնում Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու նպատակահարմարության մասին, ինչը հանգեցրել է այդքան շատ խնդիրների. գրում է Al-Monitor-ը:

Ավելի ու ավելի շատ է խոսվում, թե ինչու են այդ համակարգերն ընդհանրապես ձեռք բերվել`հաշվի առնելով Անկարայի համար գլխացավանքը: Շատ վերլուծաբանների կարծիքով՝  անհասկանալի է, թե որտեղ են տեղակայվելու Ս-400-ները, և որն է լինելու դրանց առաքելությունը:

Սյունակագիր Ֆիքրեթ Բիլան ասում է, որ այն հարցերը, թե ինչու Ս-400-ի գործարքը չի կասեցվել, և ինչու համակարգերը դեռ չեն տեղակայվել և ակտիվացված չեն, շարունակում են մնալ անպատասխան:

Լրագրողը չի կարողանում հասկանալ, թե ինչու են այդքան շտապել գնել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգեր, եթե դրանց կարիքն առանձնապես չունեին: Եվ սա այն ժամանակ, երբ Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում:

Al-Monitor-ը կարծում է, որ Ս-400-ի ձեռք բերումը ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական: Էրդողանի խորը թշնամանքից և Արևմուտքի նկատմամբ անվստահությունից դրդված՝ Անկարան, կարծես, իմպուլսիվորեն գնել է ռուսական համակարգեր՝ առանց դրա հետևանքների կշռադատման:

Ըստ թերթի՝ խոսքն այն մասին է, որ այժմ Ս-400-ը բեռ է Թուրքիայի ուսերին և կարող է ներքաղաքական խնդիրներ առաջացնել Էրդողանի համար։

Yerkir.am