Երբ Նիկոլը հեռանա… .Միքայել Մինասյան

141

Երբ Նիկոլը հեռանա, կծնվի նոր Հայաստանը, ու չեն մոռացվի այն քաղաքական, հասարակական գործիչները, ովքեր նոյեմբերի 10-ից հետո, իմանալով ամեն ինչ, վաճառեցին իրենց հոգիները. ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ունայնություն ունայնությանց [Ժողովող 1;1, Սողոմոն Իմաստուն] կամ Քյոխին սպասելիս

Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը Whatsup-ի` ՔՊ-ի փակ չատում տվել է ակտիվանալու հրահանգ։ Ֆեյսբուքում միանգամից վերակենդանացավ հայհոյանքների մագնիս Արմեն Մարտիրոսյանը, սկսեցին սպառնալ հեղափոխության պահպանակները, իսկ Աննան ու Լենան նորից սկսեցին իրենց «ֆենված» շրջայցերը։

Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց։ Իր մոտ ստացվեց պահել ամենաառաջին ու կարեւոր հարվածը։ Հիմա վստահ է, որ մնաց։ Ճի՞շտ է Նիկոլը, այո՛։

Ստացվելո՞ւ է Նիկոլի մոտ՝ ո՛չ։

Մարսելո՞ւ է՝ ո՛չ։ Եթե շուտ հեռանար, գուցե մարսեր, գուցե ինչ-որ բան էլ պայմանավորվեր։ Հիմա արդեն՝ ո՛չ։ Ուշ է։

Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց, որովհետեւ նրա դեմ որոշեցին պայքարել, այլ ոչ թե պատժել ու գործել։ Մինչդեռ Նիկոլի դեմ պայքարել չի կարելի։ Նիկոլին պետք է գործողությունների աննահանջ հերթականությամբ մեկուսացնել ու պատժել։ Նիկոլը ժողովրդի եւ պետության թշնամի է։ Օրենքից դուրս դավաճան։ Հետեւաբար նրա պատժին պետք է հասնել բոլոր եղանակներով։

Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց, որովհետեւ երբ, ի պատասխան Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղադրված ցուցանակի, ասում է, որ իր ամենամեծ բացթողումը թալանածը հետ չբերելն է, հենց այդ պահին նրա գրասենյակ չի մտնում հավաքական Քյոխը ու գլխից խփում։ Որովհետեւ Նիկոլը մտածում է, որ ոչ մեկն էլ չի մտնի։ Ոչ մեկն այդքան չկա։ Բայց Նիկոլը մոռանում է, որ Քյոխն իր հայրենիքում Կարեն Ջալավյան է ու միայն թշնամու դեմ է դառնում Քյոխ։ Որ Կարենը չի ուզում դառնալ Քյոխ Երեւանում։ Ու Նիկոլը չի հասկացել՝ շուտով Քյոխը հասկանալու է, որ իր գլխավոր ու միակ թշնամին հենց ինքն է ու Քյոխ դառնալու են շատերը։

Նիկոլը մտածեց, որ իր մոտ ստացվել է, որովհետեւ արյունոտ առեւտուր հնարավոր է անել։ Ոմանց ԱԺ նախագահի պաշտոն կխոստանա, մյուսներին մեկ այլ բան։ Այստեղ պարադոքսն այն է իհարկե, որ բոլորը՝ եւ՛ հնարավոր պայմանավորվողները, եւ՛ Նիկոլը գիտեն. նա խաբելու է ու քցելու առաջին իսկ հարմար պահին։ Նիկոլը երբեք իր խոսքը չի պահել ու երբեք որեւէ մեկի հետ չի պայմանավորվել։ Նա, կատաղած շան պես, կնահանջի, որ հետո անսպասելի ու թիկունքից հարձակվի։

Վստահ լինելով, թե ժողովուրդն իր պես է, ում համար կարեւոր չեն սեփական երեխաները, հայրենիքը, հողը, պետությունը եւ ճակատագիրը, ամենակարեւորը՝ արժանապատվությունը, Նիկոլն անընդհատ գոռալու է փողի մասին եւ անընդմեջ խաբելու է։ Օգտագործում եւ օգտագործելու է այն քաղաքական գործիչներին, որոնք իր հետ գնում են գործարքի, ճիշտ այնպես, ինչպես օգտագործում է իր իմքայլականներին, դիվանագետներին, գործարարներին, սպաներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, գրողներին, զինվորների ծնողներին։ Բոլորին օգտագործելու է եւ դեն նետի՝ զրկելով նրանց արժանապատվությունից, դակելով դավաճանի խարանը, ապականելով ապագան եւ թողնելով մենակ։

Ու երբ Նիկոլը հեռանա, իսկ դրան մնացել է հաշված ժամանակ, արյան ու չարչարանքի մեջ բոլորիս աչքի առաջ մոր կյանքի հաշվին կծնվի նոր Հայաստանը։ Ու այլեւս երբեք այսքան ապացույցներից հետո չեն մոռացվի այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր նոյեմբերի 10-ից հետո, իմանալով ամեն ինչ, դավաճանեցին բոլորին եւ վաճառեցին իրենց հոգիները։

…Նիկոլի մոտ չի ստացվելու։ Ինչպես ոչինչ չի ստացվել մինչեւ հիմա, բացի դավաճանելուց, սպանելուց ու խայտառակ անելուց եւ խայտառակ լինելուց:

2020 թվականը մեկ պատգամ թողեց մեր ժողովրդին՝ մինչեւ վերջ պատժել բոլոր դավաճաններին, արյունոտ ձեռքը սեղմողներին, արյան առեւտրում սակարկողներին։  Պատժել հանուն հայրենիքի»։