Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը

59

«Այնքան կարեւոր չէ, թե ինչ են խոսել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարները, որքան այդ հանդիպումների արարողակարգային պահը. արդյոք հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներ եղել են, թե ոչ»,-ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաև հավելել է՝ եթե այդ անձի հետ, հանգամանքների բերումով, ստիպված եք խոսք փոխանակել, դա մի բան է, սակայն նրա ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա։ Դա խոսակցության բովանդակությունից ավելի կարեւոր է։

Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը։ Սա հենց այդ դեպքն է ու Սիսիանի եկեղեցու սպասավորը դա փայլուն կերպով ցուցադրել է։