ԵՊՀ 2021 թվական է մտնում առանց խորհրդի նախագահ, առանց ընտրված ռեկտոր, առանց բյուջե և առանց զարգացման ռազմավարական ծրագիր

166

ԵՊՀ դոցենտ Արմեն Ավետիսյանը իր ՖԲ էջում գրում է, –

Հողատուն իր ոլորտային պատասխանատուների հետ երկուսուկս տարի ձեռք ձեռքի տված, ի թիվս բոլոր պետական ու ազգային կառույցների՝ հետևողականորեն քանդեցին նաև Երևանի պետական համալսարանը:

Նշածս հողատուն և իր դդում նախարարը երկուսուկես տարի շարունակ լծված են եղել համալսարանական առողջ միջավայրը թունավորելու, շուրջ հարյուր տարի ձևավորված համալսարանական ավանդույթները ոչնչացնելու, բարոյական ու իրավական բոլոր նորմերը ոտնահարելու, համալսարանական սերունդների համերաշխությունը խարխլելու գործին:

Արդյունքում՝ ԵՊՀ-ն չունի հոգաբարձուների խորհրդի նախագահ, չունի ընտրված ռեկտոր, ավելին՝ Երևանի պետական համալսարանը իր 101-ամյա պատմության մեջ առաջին անգամ տարին փակում է առանց հաջորդ տարվա եկամուտների և ծախսերի փաստաթուղթը (բյուջեն) և հաստիքացուցակը հաստատելու: Ավարտվել է նաև Երևանի պետական համալսարանի 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի ժամկետը, իսկ 2021-2025թթ. ծրագիրը ևս չկա և չի հաստատվել:

Փաստացի՝ Մայր բուհը 2021 թվական է մտնում առանց խորհրդի նախագահ, առանց ընտրված ռեկտոր, առանց բյուջե և առանց զարգացման ռազմավարական ծրագիր: