ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել. մեկնարկել է Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը

78

Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

Հանդիպման մտնելուց առաջ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասաց. «Որևէ մեկի հետ չեն խուսափում հանդիպումից։ Մեր դիրքորոշումն ասելու ենք՝ գնում ենք հրաժարականի պայմանները քնարկենք»:

Ավելի վաղ ԲՀԿ-ն խմբակցության նիստ էր հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Երկկողմ այս հանդիպման օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է: