Արցախի ղեկավարների ֆեյսբուքյան էջերը կհեռացվեն

123

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի առաջին իսկ նիստում որոշում կկայացվի, որ Արցախի ղեկավարները, այդ թվում՝ նախագահը, չպետք է էջ ունենան Facebook սոցիալական ցանցում: Ըստ նրա, բոլոր գերատեսչություններն ունեն մամուլի ծառայություններ, որոնք պետք է զբաղվեն տեղեկատվությամբ:

Բացի դրանից, աշխատանքից կհեռացվեն բոլոր այն քաղծառայողները, ովքեր աշխատանքային ժամերին ակտիվ կլինեն Ֆեյսբուքում:

«Մենք պետք է Facebook-ից վերադառնանք իրականություն», – ասել է նա:

@ bagramyan26