ԱՄՆ-ն նախազգուշացրեց տոներից հետո COVID-19-ի արագ տարածման վտանգի մասին

135

Կորոնավիրուսի տարածումը Միացյալ Նահանգներում, ամենայն հավանականությամբ, կարագանա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, քանի որ շատ մարդիկ ճանապարհորդում և ձմեռային արձակուրդներն են նշում իրենց մերձավորների հետ:

CNN-ի եթերում այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

Նա նշել է, որ «իրավիճակը կարող է սրվել մի քանի շաբաթվա ընթացքում»: «Ոչ մի երաշխիք չկա, որ դա տեղի կունենա, բայց դրա հստակ վտանգը կա», – հավելել է նա: