Ադրբեջանական լոլիկի արգելքի ազդեցությունը ՌԴ տնտեսության վրա

141

 ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել է, որ իրենք «արգելքներ հենց այնպես չենք դնում»։

 «Ադրբեջանից լոլիկի մեծ քանակություն Ռուսաստան է տեղափոխվում ամռանը, երբ բանջարեղենը աճեցնում են բաց դաշտում: Ձմռանը մատակարարումների ծավալը կազմում է ընդամենը 8-10 հազար տոննա, որից շուրջ 4 հազարը արդեն առաքվել է Ռուսաստան:

Բացի դրանից, մենք արդեն թույլատրել ենք առաքումներ Ադրբեջանի որոշ ձեռնարկություններից, ուստի խոսքն այդքան մեծ քանակությամբ լոլիկի մասին չէ, մանավանդ հաշվի առնելով, որ այս տարի մեր ջերմոցային բանջարեղենի ծավալն աճել է 100 հազար տոննայով», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արգելքը կարող է ազդել Ռուսաստանի տնտեսության վրա: