Ցուցարարները բերման են ենթարկվում

154

ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու համար քաղաքացիական անհնազանդության ակցիան շարունակվում է: Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը.  հաղորդում է Yerkir.am-ը:

Բերման ենթարկվածների մեջ  է նաեւ ParaTV-ի օպերատորը:

Ակցիայի ժամանակ  ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև ծեծկռտուք է  տեղի ունեցել: Սիսակը  բռունցքներով հարվածել է ցուցարարներից մեկին: