Սոլովյովի 2021թ․ կանխատեսումը

172

Գալիք տարվա ընթացքում կյանքy թերևս ավելի հեշտ չի դառնա, կարծում է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

«Հիշեցնեմ, որ Ամերիկայում կորոնավիրուսի պատճառով կա 320 հազար մահվան դեպք՝ ավելին, քան Երկրորդ համաշխարհային պատերազմում նրանց մարտական ​​կորուստները: Անգլիայում խուճապ է, տեսեք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում: Այն զգացողությունը, որ ավելի հեշտ կլինի, կարող է վերագրվել միայն մարդկային լավատեսությանը», – ասել է լրագրողը Говорит Москва-ի եթերում:

Սոլովյովի խոսքերով՝ 2020 թվականը դարձավ ամենածանրը իր սերնդի հիշողության մեջ, քանի որ ոչ միայն փլուզվեցին տնտեսության մասին բոլոր սովորական գաղափարները, այլև մարդկանց միջև հարաբերությունները: