Սաուդյան Արաբիան հայտնաբերել է նավթագազային չորս նոր հանքավայր

138

Սաուդյան Արաբիան հայտարարել է թագավորության տարբեր մասերում չորս նոր նավթագազային հանքավայրերի հայտնաբերման մասին:

Էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ «Սաուդի Արամկո»-ն, որը նավթի և գազի նոր հանքավայրեր է հայտնաբերել, «աշխատում է հայտնաբերված հանքավայրերի մակերեսի և չափի որոշման և դրանցում նավթի, գազի և կոնդենսատի քանակի գնահատման ուղղությամբ»:

Ոչ ավանդական նավթ հայտնաբերվել է Դահրանից հյուսիս-արևմուտք գտնվող Էր-Ռիշի հանքավայրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, նախարարի խոսքով, ոչ գազ է հայտնաբերվել նաև Գաուարի հանքավայրից հարավ-արևմուտք գտնվող երկու հորերում: