ՊՊԾ նորանշանակ պետն իրեն պահել է խուժանի պես

339

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը:

Բերման ենթարկված և 3 ժամ անց ազատ արձակված ցուցարարներից մեկը Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրավապահ համակարգի նշված պաշտոնյան իրեն պահել է փողոցային խուժանի նման: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին՝ անձնապես վիրավորելով բոլորին:

Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը համակարգ է հրավիրում փողոցային վարքագծի տեր, սրբություն և հայրենիք չճանաչող այնպիսի անձանց, որոնք տեղում կհրահրեն սադրանքներ, և որի արդյունքում մարդկանց բերման ենթարկելու «հիմքեր» կառաջանան:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բազմաթիվ բերման ենթարկվածների թվում են նաև ՀՅԴ ՀԳՄ նախագահ ՍիմոնՍիմոնյանն ու ՀԳՄ անդամներ ԱշոտՍիմոնյանը,   ԱրծվիկՄինասյանը  և ՀակոբՄաթիլյանը: