ՊՆ-ն խորհուրդ է տալիս չխոսել Ռուսաստանի հետ ուժի դիրքերից

162

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս Ռուսաստանի հետ երկխոսություն վարել ուժի դիրքերից, ինչպես Բունդեսթագում ելույթ ունենալիս կոչ էր արել Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարրենբաուերը:

Այս մասին Ֆոմինը հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում: Բացի դրանից, «2020 թվականին դաշինքի օդային և ծովային ուժերի ակտիվությունը զգալիորեն աճել է․ ավելի ու ավելի շատ իրավիճակներ են առաջանում, որոնք կարող են լուրջ միջադեպերի պատճառ դառնալ», – ասել է Ֆոմինը: