Չավուշօղլուն հայտարարեց Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու իր մտադրությունների մասին

125

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ մտադիր է քննարկել «Ադրբեջանի սահմանների անվտանգությունը» իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր տեսակետները որոշ հարցերի շուրջ տարբեր են: Մենք տարբեր տեսակետներ ունենք Սիրիայի հարցում, բայց Աստանայի գործընթացի շնորհիվ սկսված մեր համագործակցությունը շարունակվում է։․․․ Մենք կքննարկենք Ադրբեջանի ու Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում: Այս առոււմով մենք կքննարկենք ձեռնարկվելիք քայլերը», – ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամլո ասուլիսում: