ՇՏԱՊ․ Թուրքիան ռազմական ավիաբազա է կառուցում Գյանջայում

247

Այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo նախագծի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Անկարան քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման քողի տակ արդեն սկսել է ռազմական և ռազմավարական օբյեկտի կառուցումը:

Էրդողանը այնքան էլ գոհ չէ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից, և նա հատկապես գոհ չէ ռուս խաղաղապահների ստացած դերից ու լիազորություններից՝ ի տարբերություն թուրք զինվորականների դերից:

Ավելին, ռուսները ակտիվորեն պատրաստվում են Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը:

Ընթացիկ դասավորությունը փոխհատուցելու համար Անկարան հոգացել է Գյանջայում (Գանձակ) ավիաբազայի կառուցումը: @Wargonzo-ի աղբյուրների համաձայն, ուղղաթիռներից և անձնակազմից բացի, Գյանջայում կտեղակայվեն նաև F-16-ներ: