Մեծ Բրիտանիան և Թուրքիան առևտրային համաձայնագիր կստորագրեն

221

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի. հայտնում է Euronews–ի թուրքական ծառայությունը։

Այս մասին կիրակի հայտարարել է Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարությունը: Երկու երկրներն էլ կստորագրեն գործարք, որը կգործարկի Անկարայի և Լոնդոնի միջև առկա առևտրային պայմանները:

Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Տրասը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի գործարք կնքել երկրների միջև:

«Գործարքը, որը մենք նախատեսում ենք ստորագրել այս շաբաթ, համախմբում է առանց մաքսի պայմանագրերը և կօգնի աջակցել մեր առևտրային հարաբերություններին: Սա վստահություն կապահովի Միացյալ Թագավորությունում ավտոմոբիլային և պողպատի արդյունաբերության մեջ հազարավոր աշխատատեղեր ստեղծելու համար: Մենք այժմ անհամբեր սպասում ենք մոտ ապագայում Միացյալ Թագավորություն-Թուրքիա անհատական առևտրային համաձայնագրի շուրջ ածխատանքին»,- ասվում է նախարարության ղեկավարի հայտարարության մեջ:

Այս համաձայնագիրը կլինի առաջինն այն պահից, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիության հետ կնքեց նոր առևտրային համաձայնագիր:

Սա նաև հինգերորդ խոշոր գործարքն է, որը երկրի առևտրի նախարարությունը կնքել է Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ համաձայնագրերից հետո:

Ընդհանուր առմամբ, հունվարի 1-ին Brexit-ին անցնելուն ընդառաջ, Մեծ Բրիտանիան առևտրային համաձայնագրեր է կնքել 62 երկրի հետ: