Ճապոնիայում ժայթքել է Օտակե հրաբուխը

253

Դեկտեմբերի 28-ին ճապոնական Սուվանոսե կղզում ժայթքեց Օտակե հրաբուխը՝ շիկացած քարեր նետելով ավելի քան մեկ կիլոմետր բարձրության վրա։ Երկրի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ:

Ըստ Kyodo գործակալության, պայթյուններ են տեղի ունենում հրաբխի ներսում, տաք քարերը խառնարանից դուրս են թռչում 1,3 կիլոմետր բարձրության վրա: Տեղի իշխանությունները արգելել են քաղաքացիներին բարձրանալ հրաբխի վրա:

Նշենք, որ Սուվանոսե կղզին շատ փոքր է: Այնտեղ ապրում է ընդամենը 49 մարդ: