Հաֆթանինում ոչնչացվել է երեք թուրք զինվոր

167

Հաֆթանինում թուրք օկուպանտների վրա Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերի հարձակման ընթացքում երեք զինվոր է ոչնչացվել: ԻԺՈւ–ն նաև հաղորդել է բազմաթիվ ավիահարվածների մասին «Մեդիա» պաշտպանական գոտիներին:

Դեպքը տեղի է ունեցել հյուսիսային Իրաքի հարավային Քուրդիստանի Հաֆթանին շրջանում՝ թուրքական օկուպացիոն ուժերի դեմ պարտիզանների կողմից իրականացված գործողության արդյունքում. հայտնում է Fırat քրդական գործակալությունը:

Համաձայն կառույցի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության՝ գործողությունն իրականացվել է դեկտեմբերի 22-ին՝ Խանթուրի շրջանում «Ջանգա Հաֆթանինի» («Ճակատամարտ հանուն Հաֆթանինի») պարտիզանական հարձակման շրջանակներում: Երկու հարվածային խմբեր միաժամանակ գրոհել են թուրքական բանակի դիրքերի վրա: