Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 114 նոր դեպք. մահացել է 8 մարդ

62

Հայաստանում դեկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 114 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157948 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 585057 վերջին մեկ օրում` 1413 նոր թեստավորում: 

Փաստացի այս պահին բուժվում է 14824 պացիենտ. մեկ օրում նվազել է 456-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 139675 անձ, վերջին մեկ օրում՝ 562 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2775 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 674 է: