Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողով մտնելու պահին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին քաղաքացիները հարվածել են ձվերով՝ վանկարկելով «դավաճա’ն»։ Տեսանյութից երևում է, որ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալուց հետո փողոցային հայհոյանքներով հարձակվում է ակցիայի մասնակից քաղաքացիների վրա՝ բռունցքներով հարվածելով նրանց: Քաղաքացիները փորձում են կարգի հրավիրել նրան, սակայն պատգամավորը տեղի չի տալիս և ագրեսիվ ու փողոցայինի պահվածք դրսևորում՝ մինչև հեռանալը աջուձախ հարվածներ հասցնելով:
Մանրամասն՝ տեսանյութում: