Թուրքիան սպառնացել է լիբիացի գեներալ Հաֆթարին

129

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը հայտարարել է, որ գեներալ Խալիֆա Հաֆթարի և նրա դաշնակիցների ուժերը, որոնք տեղակայված են Լիբիայի արևելքում, կդիտվեն որպես «օրինական թիրախներ», եթե փորձեն հարձակվել տարածաշրջանում թուրքական ուժերի վրա. հայտնում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Տրիպոլի կատարած ուղևորության ժամանակ՝, Աքարը հայտարարել է, որ Հաֆթարի ուժերն ու նրա դաշնակիցները «փախչելու տեղ չեն ունենա», եթե հարձակվեն թուրքական ուժերի վրա, նաև ավելացրել է, որ նրանք «ամենուր» կդառնան Անկարայի թիրախները:

Հիշեցնենք, որ Հաֆթարը օրեր առաջ սպառնացել էր թուրք օկուպանտներին՝ պահանջելով լքել երկիրը, հակառակ դեպքում սպառնալով զենքի ուժով նրանց դուրս շպրտել: Թուրքիան Ազգային համաձայնության կառավարության գլխավոր դաշնակիցն է Տրիպոլիում, որն արդեն մի քանի տարի պայքարում է Խալիֆա Հաֆթարի՝ Լիբիայի ազգային բանակի դեմ:

Yerkir.am