«Բռնեք շիշը» ասել է քաղաքացին՝ Հայկ Սարգսյանին տեսնելով

155

Միջադեպ է  տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ ԱԺ-ի մուտքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։ Սարգսյանը ԱԺ ընդունարանին էր մոտենում, երբ ակցիայի մասնակիցներից մեկը գոռաց՝ «բռնեք շիշը», այնուհետև պատգամավորի ու քաղաքացիների միջև վիճաբանություն սկսվեց:  

«Արան դու ես այ տղա, հանկարծ չշփոթես, իմացի՝ ում հետ ոնց ես խոսում»,- դիմելով պատգամավորին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Որոշ ժամանակ  վիճելուց հետո Հայկ Սարգսյանը ներս մտավ ընդունարան։