Բերման են ենթարկվել 31 անձինք, որոնցից 14֊ի հանդեպ հարուցվել է քրեական գործ. Ոստիկանություն

128

Վարչական իրավախախտումների հետևանքով բերման ենթարկվածների թիվը 17֊ն է, կան ևս 14 բերման ենթարկված քաղաքացիներ, որոնց նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում է նախաքննություն. այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության բաժնից։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում: