Այսօրվա հարցազրույցում հայտարարված պատասխանատու լինելը և ահաբեկչական կազմակերպության պատասխանատու լինելը մոտավորապես նույն բաներն են

146

FB օգտատեր Արտակ Անդրիասյանը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հացազրույցը, –

Պարզվում է, պատասխանատու լինել որևէ կատաստրոֆի համար՝ նշանակում է պատասխանատու լինելու մասին հայտարարություն անել, ստատուսներ գրել, ելույթներ ունենալ ու …. վերջ։

Ոչինչ չի հիշեցնու՞մ:

Հուշում. Շատերս ենք լուրերով հաճախ լսել, որ այսինչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտի համար պատասխանատվությունն իր վրա է վերցնում այնինչ ահաբեկչական կազմակերպությունը։ Դե բնական է, որ այդ մասին հայտարարելուց հետո այդ կազմակերպությունը հրաժարական չի տալիս, չի խռովում, խաղալիքները հավաքում-գնում և, որ ամենացանկալին կլիներ՝ ծիսական ինքնասպանության չի դիմում։

Այնպես որ, հարմարվեք, որ այսօրվա հարցազրույցում հայտարարված պատասխանատու լինելը և ահաբեկչական կազմակերպության պատասխանատու լինելը մոտավորապես նույն բանն են։