ԱՀԿ․ Ներկայիս համաճարակը վերջինը չի լինի

62

2020-ի համաճարակը վերջինը չի լինի, ուստի համաշխարհային հանրությունը պետք է ուժեղացնի առողջապահական համակարգերը և պատրաստվի նոր արտակարգ իրավիճակների: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Պատմությունը մեզ ասում է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, և որ համաճարակները կյանքի իրականություն են», – ասել է նա: